Տպել
Նորություններ
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է համաճարակային իրավիճակով պայմանավորված հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։
09.01.2023
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:
Այս կապակցությամբ, Արագածոտնի մարզպետարանը իր ենթակայության դպրոցներին հանձնարարել է այսօրվանից իրականացնել համապատասխան միջոցառումները։
Մեր աշակերտներին մաղթում ենք հաջող ուսումնաշրջան։