Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռուզաննա Մկրտչյանը ՏԿԵ նախարարից շնորհակալագիր է ստացել
28.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։
Ամփոփվել է 2022 թվականին կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, հորդորել դրսևորել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ հաշվի առնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները։
Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների՝ տարվա ընթացքում արձանագրած ցուցանիշների համար։
Շնորհակալագիր է ստացել Արագածոտնի մարզպետարանի աշխատակից Ռուզաննա Մկրտչյանը։