Տպել
Նորություններ
Քննարկման առանցքում էր Հանրակրթության պետական չափորոշիչը
28.12.2022
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանի հրավերով երեկ Արագածոտնում էին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչները՝ ղեկավար Արտաշես Թորոսյանի գլխավորությամբ։
Աշտարակ խոշորացված համայնքի դպրոցների տնօրենների, տնօրենների տեղակալների, մեթոդմիավորման նախագահների համար տեղի ունեցավ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) վերաբերյալ իրազեկող սեմինար։
Հիմնադրամի աշխատակիցները պարզաբանեցին ՀՊՉ կառուցվածքը, նոր ուսումնական բնագավառները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, գնահատման նոր մեթոդաբանությունը՝ կանգ առնելով սովորողների մոտ կարողունակությունների զարգացման կարևորության վրա։
Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։