Տպել
Նորություններ
Մարզպետը հյուրընկալեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
21.12.2022
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Լուսինե Սարգսյանին, «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանին։
Հանդիպման նպատակը հիմնադրամի կողմից Արագածոտնի մարզում իրականացվելիք ծրագրերի ու մարզպետարանի հետ համագործակցության հեռանկարների քննարկումն էր։
Ծանոթանալով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործունեությանը, աշխատանքային ուղղություններին և Արագածոտնի հետ կապվող ծրագրերին՝ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու այնպիսի ողջունելի ծրագրերի իրականացմանը, որոնց հիմքում օրինակ, գյուղական համայնքներում ծնելիության աճն է, զբաղվածությանը նպաստելը, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ու ընտանեկան բռնությունների կանխարգելումը, գենդերային իրավահավասարության խրախուսումը։
Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ մարզում տարաբնույթ ծրագրերի իրականացումն ակնկալում են նոր տարվանից, և հանդիպումն ավարտվեց սերտ համագործակցելու պայմանավորվածությամբ։