Տպել
Նորություններ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով։
20.12.2022
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով։
Զօրուգիշեր դուք ձեր գիտելիքը, կարողություններն ու փորձը ծառայեցնում եք ՀՀ անվտանգության լրջագույն գործին՝ հմտորեն իրականացնելով ձեր առջև դրված նպատակները՝ հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական գործունեություն, պետական սահմանի պահպանություն, հանցագործությունների դեմ պայքար։
Մեր ազգաբնակչության խաղաղ ու անվտանգ գոյի պատասխանատուներից մեկը լինելով՝ դուք վստահություն ու հավատ եք ներշնչում հասարակությանը, մշտապես ապացուցում, որ անձնվիրաբար ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին։
Ամուր կամք ու նպատակասլացություն եմ մաղթում ձեզ։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան