Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կախասնկի արտադրություն հիմնելու աջակցման ծրագիր

20.12.2022

 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «ԿԱԽԱՍՈՒՆԿ» տնտեսական զարգացման ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել սոցիալ-տնտեսական կայունությունը մարզերում` թիրախային խմբերի հայտնաբերման և աջակցության միջոցով, ինչպես նաև համայնքներում ստեղծել եկամուտ ստանալու հավելյալ հնարավորություններ` նպաստելով աղքատության մակարդակի նվազեցմանը։

Նախագծի շրջանակում նախատեսվում է աջակցել Արագածոտնի և Կոտայքի մարզերի բնակիչներին:
Առաջին փուլով կիրականացվեն դասընթացներ կախասնկի արտադրության վերաբերյալ, որոնց լիարժեք մասնակցած դիմորդներն ավարտից հետո կստանան մասնակցության հավաստագրեր, այնուհետև կհանձնեն քննություն, որոնց արդյունքների հիման վրա էլ կկատարվի շահառուների վերջնական ընտրությունը:
Ընտրված շահառուներին ծրագիրը կօժանդակի վերափոխելու համայնքներում առկա իրենց պատկանող չօգտագործվող քարե շինությունները` վերածելով դրանք կախասնկի արտադրական տարածքների։
Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26