Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի 70 երեխա դիտել է Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը
16.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո նախորդ շաբաթ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը:
«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:
Արագածոտնի մարզից ներկայացումը դիտել է մինչև 12 տարեկան 70 երեխա՝ Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Ապարան համայնքների` պատերազմում զոհված հերոսների և բազմազավակ ընտանիքներից։
Երեխաները ներկայացումից վերադարձել են վառ տպավորություններով։