Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Չեմպիոնական գավաթը նվաճած արագածավանցի պատանի ֆուտբոլիստները մարզպետից պատվոգրեր ու նվերներ ստացան

15.12.2022

 Օրեր առաջ տեղի ունեցած ֆուտբոլի դպրոցական մինչև 10 տարեկանների հանրապետական առաջնությունում Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմը նվաճել է առաջին հորիզոնականը և Արագածոտն բերել չեմպիոնական գավաթը։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երեկ հյուրընկալեց հաղթած թիմի պատանիներին, դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանին, մարզիչ Սամվել Ղազարյանին և ՀՖՖ մարզային պատասխանատու Նարեկ Էլոյանին, շնորհավորեց նրանց, պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ հանձնեց հաղթանակի առիթով։
Պատանի ֆուտբոլիստների հետ զրույցում մարզպետը մաղթեց, որ դպրոցականների համար այս հաղթանակը ոգևորիչ սկիզբ դառնա հետագա նվաճումների ու առաջընթացի համար։ Սերգեյ Մովսիսյանի խոսքով՝ նրանց յուրաքանչյուր հաջողությունը նաև մարզինն է, մարզպետարանինն է։
«Ես ուզում եմ իմանաք, սիրելի՛ աշակերտներ, որ ձեր նպատակասլացությամբ, ձեր աշխատասիրությամբ դուք շատ հաջողությունների եք հասնելու։ Այս հաղթանակը խոստումնալից սկիզբ է»,-ընդգծեց մարզպետը։
Հանդիպման ավարտին դպրոցական ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ իրենց ոգևորելու, խրախուսելու և գնահատելու համար։
Փոքրիկ ֆուտբոլիստները մարզպետին խոսատացան նոր հաղթանակներ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06