Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթին ներկա են եղել Արագածոտնի մարզի դպրոցների 85 աշակերտներ

12.12.2022

 ՀՀ կառավարության որոշմամբ, Արագածոտնի մարզի տարբեր համայնքների դպրոցների 85 աշակերտ (9-17 տարեկան) դեկտեմբերի 10-11-ը հնարավորություն է ստացել որպես հանդիսատես ներկա գտնվելու «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթին։

Տոմսեր են տրամադրվել Աշտարակ, Թալին, Ապարան, Ծաղկահովիտ, եզդիական Ալագյազ համայնքների դպրոցականներին։
Դպրոցականները մրցույթից վերադարձել են վառ տպավորություններով ու անմոռանալի հիշողություններով։
Օգտագործելով պատեհ առիթը՝ շնորհավորում ենք Հայաստանի ներկայացուցիչ Նարեին՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու առիթով և մրցույթի կազմակերպիչներին՝ 20-րդ հոբելյանական Մանկական եվրատեսիլի հյուրընկալությունը հիանալի կազմակերպելու համար։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 10:45:06