Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեցին Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցների հիմնանորոգված մարզադահլիճները

09.12.2022

 Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներում հանդիսավորությամբ բացվեցին հիմնանորոգված մարզադահլիճները։ Աշակերտները բացման արարողությունը հարստացրին գեղեցիկ կատարումներով ու մարզական խաղերի ցուցադրությամբ։

Հիմնանորոգումը կատարվել է Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնտեսված միջոցներից վերաբաշխումների արդյունքում․ 2022 թ․ 324 մլն դրամ ուղղվել է մարզի դպրոցներին՝ շենքային պայմանների բարելավման և նոր գույքի ձեռքբերման համար։
Իր խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ մարզպետարանը դպրոցաշինական ծրագրեր է մեկնարկել, որի առանցքում կրթական պայմանների բարելավումն է, աշակերտների սովորելու մոտիվացիայի բարձրացումը։
Շնորհավորելով նոր ու ժամանակակից մարզադահլիճների բացման առիթով՝ Սերգեյ Մովսիսյանն աշակերտներին հորդորեց լավ սովորել, իսկ ուսուցիչներին՝ հետևողական լինել կրթության որակի բարելավման գործում։
«Արագածոտնի մարզպետարանը ամեն ինչ անելու է մարզում կրթության որակի բարձրացման, կրթական արդիական միջավայրի ձևավորման համար»,-ընդգծեց մարզպետը։
Հավելենք, որ Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոցին հատկացվել է 21 մլն 845 հազար դրամ, որով կատարվել են մարզադահլիճի ու հանդերձարանների հիմնանորոգում, կառուցվել է թեքահարթակ, վերանորոգվել է 5 դասասենյակ, արդիականացվել է կոյուղագիծը, ձեռք են բերվել սեղան-աթոռներ, մարզական գույք, վերանորոգվել են ջեռուցման համակարգի խողովակները, հիմնանորոգվել է ճաշարանը, որը կգործարկվի առաջիկայում, և որտեղ 300 աշակերտ կկարողանա օգտվել դպրոցական «Տաք սնունդ» ծրագրից։
Ուշիի միջնակարգ դպրոցին հատկացումը 13 մլն 125 հազար դրամ է, որով հիմնանորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանները, ձեռք են բերվել նոր մարզագույք,
համակարգիչներ, սեղան-աթոռներ։
1 տասնյակից ավելի վերակառուցված դպրոցներում ևս հանդիսավոր բացումներ կլինեն մինչև տարեվերջ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26