Տպել
Նորություններ
ՀՀ Կառավարությունը 8 մարզերին տրադրել է 1 մլրդ 272 մլն դրամ գումար։
08.12.2022
ՀՀ Կառավարությունը, այսօրվա որոշմամբ, 8 մարզերի 16 բնակավայրում 25 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար մարզպետարաններին տրադրել է 1 մլրդ 272 մլն դրամ գումար։
Այդ թվում՝ Արագածոտնի մարզի 2 սուբվենցիոն ծրագրի համար Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 72 մլն դրամ։
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացված 2020 և 2021 թվականների այդ ծրագրերն են՝
Աշտարակ համայնքի Արամ Մանուկյան 9, Տիգրան Մեծի 34 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աաշխատանքների իրականացում-պետության մասնաբաժինը 47 մլն 73 հազար դրամ է:
Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասում ԲԲՇ-ների բակերում խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում և վերականգնում, Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում-պետության մասնաբաժինը 25 մլն 419 հազար դրամ է։