Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվում է Աշտարակում շախմատի ակադեմիա հիմնելու հարցը․մարզպետը ԿԳՄՍ փոխնախարարին ներկայացրեց ակադեմիայի հիմնման նախնական ծրագիրը

06.12.2022

 Արագածոտնի մարզում շախմատի մեծ ներուժ կա և այն զարգացնելու նպատակով գործնական քայլեր են ձեռնարկվում մարզում շախմատի ակադեմիա հիմնելու համար։

Ավելին, ծրագիրը ներառված է 2023 թ․ սուբվենցիոն ծրագրերի ցանկում, և հայտը սպասում է Կառավարության հաստատմանը։
Արագածոտնում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերի քննարկման, շախմատի ակադեմիայի տեղակայման ու շենքային պայմանների դիտարկման նպատակով աշխատանքային այցով այսօր Արագածոտնում էր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նրան ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի ներկայացուցիչները։
Մարզկենտրոն Աշտարակում պաշտոնատար անձինք փոխնախարարին ներկայացրին ակադեմիայի կառուցման ծրագրի մանրամասները։
Նշենք, որ ծրագրի նախնական արժեքը 505 մլն 300 հազար դրամ է։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խոսքով՝ շախմատի ակադեմիան կզարգացնի մարզի սաների ներուժը, նոր շունչ կհաղորդի Արագածոտնի մարզական կյանքին։
Աշխատանքային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը եղել է նաև Ապարանում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքներին։
Փոխնախարարը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով երեխաներ հնարավորություն կունենան զբաղվելու սպորտով, որոնցից շատերը հետագայում կարող են համալրել մեդալակիր մարզիկների շարքերը։ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ առկա են բոլոր պայմանները՝ թե՛ ֆինանսներ, թե՛ մարդկային ռեսուրսներ, որպեսզի մարզում սպորտն ավելի մասսայական դառնա, տեղի մարզիկներն ավելի մեծ հաջողություններ ունենան, և Արագածոտնի մարզը որոշ մարզաձևերի առումով շատ ավելի մրցունակ դառնա:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26