Տպել
Նորություններ
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում Աշտարակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում
04.12.2022
Ընտանեկան ու գենդերային բռնությունն ամբողջ աշխարհում մերժելի երևույթ է, և թեպետ մեր օրերում թեման շատ է բարձրաձայնվում ու քննարկվում, այնուամենայնիվ, այն դեռևս մտահոգիչ խնդիր է։ Օրերս անցկացվում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որից անմասն չէ Արագածոտնի մարզը։
Դեկտեմբերի 2-ին մարզկենտրոն Աշտարակում կանանց մասնակցությամբ անցկացվեց ընտանեկան ու գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված սեմինար, որի կազմակերպիչներն էին «Կանանց hզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն և Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։
Տեղեկատվական հանդիպումը վարեց գենդերային հիմքով բռնության փորձագետ Նարե Հայրապետյանը։ Ներկա էին մարզպետարանի ներկայացուցիչներ։
Ողջունելով կանանց ակտիվ մասնակցությունը սեմինարին՝ մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը նշեց, որ այսօրինակ հանդիպումներն ինքնանպատակ չեն, և բոլորիս միասնական խնդիրն է բարձրաձայնել բռնություն կոչված արատավոր երևույթի մասին, դիմել համապատասխան մասնագետների օգնությանը։
Հանդիպումը հագեցած էր մտքերի փոխանակմամբ ու փորձագիտական վերլուծությամբ, բռնության դեպքերի քննարկմամբ ու դրանց լուծմանն ուղղված տարբերակների դիտարկմամբ։