Տպել
Նորություններ
Արագածավանի ֆուտբոլի պատանիների թիմը Արագածոտնի մարզ է բերել հանրապետական առաջնության գավաթը
02.12.2022
ՀՖՖ-ի կազմակերպած ֆուտբոլի դպրոցական մինչև 10 տարեկանների հանրապետական առաջնությունում, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի թիմերը, Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմը չեմպիոն է դարձել՝ Արագածոտն բերելով գավաթը։
Թիմի մարզիչ, դպրոցի «Ֆիզկուլտուրայի» ուսուցիչ Սամվել Ղազարյանի խոսքով՝ այս հաղթանակը պատանների համար ոգևորիչ էր․ նրանք նոր նպատակներ են սահմանել ու առաջիկայում նոր ստուգատեսերում ուժերը չափելու ցանկություն ունեն։ Մարզիչը նշեց, որ հավաքականը ներկայացնող 9-10 տարեկան աշակերտների մարզվելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա, ինչն այս հաղթանակից հետո առավել հավանական է, որ կստեղծվի։
«Արագածավանի հավաքականը մարզերի դպրոցական թիմերի հետ համառ պայքար է մղել և փայլուն խաղեր ցուցադրել։ Պատանիների թիմը մեծ պոտենցիալ ունի և պետք է նշեմ, որ որպես սիրողական խաղացողներ, նրանք հիանալի հանդես եկան այս առաջնությունում։ Թիմի հետ կապված մեծ հույսեր ու նպատակներ ունենք և առհասարակ, մարզում ֆուտբոլը զարգացնելու մեծ հեռանկարներ կան»,-ասաց ՀՖՖ մարզային համակարգող Նարեկ Էլոյանը։
Շնորհավորում ենք մեր պատանիներին և մաղթում նորանոր հաջողություններ։