Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անտառուտի և Օրգովի դպրոցներում հիմնված ֆոտովոլտային կայանները թույլ կտան դպրոցներից յուրաքանչյուրում տարեկան 1մլն 300 հազար դրամի էլեկտրաէներգիա խնայել․ հանդիսավոր բացմանը մասնակցեց մարզպետ

30.11.2022

 Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում մեկնարկած ծավալուն դպրոցաշինական ծրագրերն ակտիվ փուլում են։ Տարեվերջն այդ ծրագրերն ամփոփելու և դպրոցներում կատարված վերակառուցման աշխատանքները դիտարկելու ժամանակահատված է։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ այսօր եղավ երկու՝ Անտառուտի միջնակարգ և Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցներում, որտեղ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Դրանք հիմնվել են մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների բյուջեներից խնայված միջոցների վերաբաշխմամբ հատկացված գումարով։
Կայանների հանդիսավոր բացմանը մասնակից էին դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները։
Ողջույնի խոսքում մարզպետը երկու կրթօջախներում էլ ընդգծեց, որ կրթության որակի բարձրացումը թե՛ Կառավարության, թե՛ մարզպետարանի ուշադրության առանցքում է, և տնտեսված միջոցների շնորհիվ կյանքի են կոչվում վերակառուցման կարևոր ծրագրեր։
«Ուրախ եմ նշել, որ միայն այս տարի Արագածոտնի մարզի 8 տասնյակ դպրոցների շենքային պայանների բարելավման և գույքի ձեռքբերան համար տրամադրվել է 324 մլն 292 հազար դրամ։ Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է բոլոր 118 դպրոցների կարիքները և արձանագրել հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք էլ ըստ առաջնահերթության լուծում են ստանում»,-ընդգծեց մարզպետը։
Այսպիսով, ներդրված կայանների համար մարզպետարանը Անտառուտի միջնակարգ դպրոցին տրամադրել է 6 մլն դրամ, Օրգովի միջնակարգ դպրոցին՝ 6 250 հազար մլն դրամ։
Արդյունքում, դպրոցների էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատվի 80 %-ով կամ յուրաքանչյուր դպրոցում կխնայվի տարեկան 1 մլն 300 հազար դրամ։ Տնտեսված միջոցները կրկին կծառայեն մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման գործին։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Մովսիսյանը զրուցեց ուսուցիչների հետ, լսեց նրանց բարձրաձայնած հարցերն ու պատասխանեց դրանց։
Շրջայցի ավարտին մարզպետը եղավ Օրգովի դպրոցի հերոսների՝ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Խաչատրյանի և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սահմանին զոհված Կարեն Կարապետյան անվան դասարաններում։
Վերակառուցված կրթօջախներ այցերը շարունակական են։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26