Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաշենի միջնակարգ դպրոցի այգին «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի-2022» մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն գիտական մոտեցում» անվանակարգում

24.11.2022

 ՀՀ ԿԳՄՍՆ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աջակցությամբ անցկացված «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի-2022» մրցույթում Արագածոտնի մարզի Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը հաղթող է ճանաչվել «Լավագույն գիտական մոտեցում» անվանակարգում։

«Գիտական այգու» հեղինակը դպրոցի տնօրեն, «Քիմիայի» և «Կենսաբանության» ուսուցչուհի Բալասան Հակոբյանն է։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այգին բաղկացած է 12 մարգերից և յուրաքանչյուր դասարան ունի իր մարգը։ Այգու մշակման աշխատանքներին մասնակցել են ուսուցիչները, սովորողները և ծնողները։
«Այգում սիմբիոտիկ միկորիզա սնկերի միջոցով մենք հարստացնում ենք հողը, այդպիսով խուսափելով արհեստական պարարտանյութերից։ Դա մեզ հնարավորություն է տալիս այգում աճեցնել օրգանիկ մթերքներ։ Սա հենց այն գիտական մոտեցումն է, որը մենք կիրառել ենք օրգանական արտադրանք ստանալու նպատակով»,-ասաց Բալասան Հակոբյանը։
Այգին աշակերտների գործնական գիտելիքները զարգացնելու և գիտափորձեր կատարելու, բնության հրաշքները բացահայտելու նպաստավոր միջավայր է։
Նշենք, որ «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի-2022» մրցույթին Արագածոտնի մարզից ևս մեկ դպրոց էր մասնակցել՝ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը, որը անցել էր մրցույթի 2-րդ փուլ։Հայաստանի 55 մասնակից դպրոցներից մրցույթի երկրորդ փուլ են անցել 13-ը, այդ թվում՝ Արագածոտնի մարզը ներկայացնող 2 դպրոցները։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01