Տպել
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածավանի մշակույթի տան քայքայված տանիքը փոխարինվել է նորով
22.11.2022
Արագածոտնի մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թ․ 19 սուբվենցիոն ծրագրերից ևս մեկն ավարտին է հասել։
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնովին նորոգվել է Արագածավան համայնքի Արագածավան բնակավայրի մշակույթի տան տանիքը։
Ծրագրի կատարման համար ներդրվել է 18 մլն 967 հազար ՀՀ դրամ, որի 60 տոկոսը՝ 11 մլն 380 հազար 200 դրամը, համայնքի ներդրումն է, 40 տոկոսը՝ 7 մլն 586 հազար 800 դրամը՝ Կառավարության։