Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Երիտասարդական ֆորում-2022, Արագածոտն» ֆորումը՝ քննարկումների, երիտասարդություն-պետություն կապի ամրապնդման հարթակ

21.11.2022

 Մարզկենտրոն Աշտարակը «Երիտասարդական ֆորում-2022, Արագածոտն» խորագրով միջացառման ներքո նոյեմբերի 20-ին համախմբել էր մարզի տաբեր համայնքների 5 տասնյակից ավելի ակտիվ երիտասարդների։

Միջոցառումն իրականացվեց Արագածոտնի երիտասարդական կոալիցիայի ( «Միավորող կամուրջ» ՍՀԿ, «Ոսկեհատ» ԵՀԿ, «Լյուպին» ԵՀԿ, «Արմտումար» ԿՍՀԿ, «Երզնկա» ԵՀԵՄ ՀԿ) նախաձեռնությամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի աջակցությամբ։
Որպես բանախոսներ հանդես եկան Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ներկայացուցիչ Վերոնիկա Խորասանյանը, Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Դատումյանը, Աշտարակի համայնքապետի առաջին տեղակալ Շանթ Վահանյանը, համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Շուշան Քոթանյանը։
Նրանք խոսեցին պետական կառույցներում երիտասարդական քաղաքականության մոտեցումների շուրջ,պատասխանեցին երիտասարդների հարցերին։
Բացման խոսքում մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանն ընդգծեց, որ երիտասարդությանն առնչվող հարցերը մշտապես մարզպետարանի ուշադրության կենտրոնում են, և ֆորումում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները կդիտարկվեն մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կողմից։
«Հորդորում եմ ակտիվ լինել ձեր համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, կազմակերպել կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ, վերհանել համայնքային խնդիրներն ու պատասխանատու օղակների հետ քննարկել դրանք»,-ընդգծեց վարչության պետը։
Բանախոսություններին հաջորդեցին երիտասարդների մասնակցությամբ պանելային քննարկումները։ Առաջադրված էին հետաքրքրական թեմաներ, 3 աշխատարաններում արծարծվեցին հետևյալ թեմաները՝ «Երիտասարդների զբաղվածություն»,
«Համայնքային նախաձեռնություններ», «Պետություն-ՏԻՄ-երիտասարդություն կապ»։
Ֆորումի եզրափակմանը երիտասարդները ներկայացրին աշխատարաններում արձանագրած խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն՝ իրենց պատկերացմամբ։
Առաջարկությունները ներկայացվելու են մասնակից կառույցներին՝ օժանդակելու երիտասարդակենտրոն կառավարման գործընթացին։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26