Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առիթով

17.11.2022

 Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առիթով։
Դուք մեր հասարակության կորիզն եք, երիտասարդ, ակտիվ, նախաձեռնող ու թարմ գաղափարներ կրող անհատներ, յուրաքանչյուրդ առանցքային դեր ունեք երկրի զարգացման գործում։
Ուսանողի կարգավիճակում դուք վայելում եք ձեր երիտասարդության ոսկե տարիները, որը սովորելու, մասնագիտանալու, հմտություններն ու կարողությունները զարգացնելու, երկրի զարգացմանն ուղղված գործընթացներում ներգրավվելու, ընկերներ ձեռք բերելու, կամավորություն ու բարի գործեր անելու հիանալի ժամանակահատված է։
Ուստի մաղթում եմ, որ համալսարանական անփոխարինելի տարիները լավագույնս ի սպաս դնեք ինքներդ ձեզ կերտելու, որպես մասնագետ, անհատ, քաղաքացի կատարելագործվելու գործին, ուսանողական հուշերի շղթան հյուսեք անմոռանալի պահերով։
Այսօր ուզում եմ հատուկ շնորհավորել այն ուսանողներին, որոնք ոսկե տառերով գրեցին իրենց անունը մեր նորօրյա պատմության ու իրենց բուհերի տարեգրության էջերում․ փառք ու պատիվ հայրենիքի համար մղված կռիվներում ընկած քաջերին։
Սիրելի՛ ուսանողներ, ինչպես Նժդեհն է ասել՝ «Եթե ուզում ես տեսնել ազգիդ ապագան, նայիր նրա երիտասարդությանը»․․․ Ձեր հայրենասիրությունը, ստեղծարարությունը, սովորելու մղումը մեզ բոլորիս խոստումնալից ապագայի հավատ են ներշնչում։
Կրկին շնորհավորում եմ ու մաղթում օգտավետ ու հիշարժան ուսանողական տարիներ։
Գուցե շատ շուտով հանդիպենք Արագածոտնում՝ ակադեմիական քաղաք Աշտարակում․․․
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06