Տպել
Նորություններ
Տեղի ունեցավ Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի երդմնակալությունը
17.11.2022
Ծաղկահովիտի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքով Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրված Նորաին Հակոբյանի երդմնակալության արարողությունը։
Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական խոսքում Նորաին Հակոբյանին և նորընտիր ավագանուն մաղթեց արդյունավետ աշխատանք ու հույս հայտնեց, որ իրենց վստահված գործում թիմը կարողանալու է մարզպետարանի հետ համագործակցությամբ համայնքի զարգացմանն ուղղված մեծ ծրագրեր կյանքի կոչել։
Մարզպետը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության քվե տալու համար և նշեց, որ նախընտրական ծրագրում ներկայացված բոլոր խոստումներն առաջիկայում մեծ թիմով իրականացվելու են։