Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում նոյեմբերի 10-11-ը տեղի կունենան դասախոսություն-հանդիպումների հայտնի արվեստագետների հետ՝
09.11.2022
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի
ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում նոյեմբերի 10-11-ը տեղի կունենան դասախոսություն-հանդիպումներ հայտնի արվեստագետների՝ կինոռեժիսոր Արամ Շահբազյանի, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ։
Հանդիպումներին կմասնակցեն մարզի 54 դպրոցի
304 աշակերտ:
Ծրագրի աշնանային շրջափուլը մեկնարկել է սեպտեմբեր ամսին, որի ընթացքում դասախոսություն-
հանդիպումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց
ձորի և Արմավիրի մարզերում:
«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակներում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների,
արվեստագետների կյանքի ու գործունեության
ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Կազմակերպվում են 50 հանդիպումներ
արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Ծրագրին կմասնակցեն շուրջ 3500 դպրոցականներ 450
դպրոցներից՝ թե՛ Երևանից, թե՛ ՀՀ մարզերից։
Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով.
երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն են ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը,
ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում
հարցուպատասխանին նվիրված հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: