Տպել
Նորություններ
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզում էր․ մարզպետի հետ նա ծանոթացավ պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին
07.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ աշխատանքային այցով նոյեմբերի 4-ին Արագածոտնի մարզում էր։
Նրանց դիմավորեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ապա պաշտոնատար անձինք մարզում դիտարկեցին պետական բյուջեի ծրագրով իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող ճանապարհների վերակառուցման մի քանի աշխատանքներ։
️Սերգեյ Մովսիսյանը Գնել Սանոսյանի ու Գոռ Ավետիսյանի հետ քննարկեց աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, աշխատանքները ողջամիտ ժամկետներում կատարելու հետ կապված հարցեր։
Դիտարկվեցին Աշտարակ-Մուղնի ճանապարհահատվածի Մ-3, Մարգարա-Վաղարշապատ-Աշտարակ-Վանաձոր-Վրաստանի սահման 39+500-41+000 հատվածը, ապա Աշտարակ-Սասունիկ- Շահումյան՝ Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ27+000-կմ35+535 հատվածի միջին նորոգման աշխատանքները (դրանք իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։ Կատարված է աշխատանքի 35 տոկոսը)։
Նախարարն ու մարզպետը շինարարների հետ զրույցում հետաքրքրվեցին առկա խնդիրներով, տվեցին հանձնարարականներ։
Ընդգծվեց աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու կարևորությունը։