Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Ջրային կոմիտեի նախագահի հետ ծանոթացել է Շտրեկի պոմպակայանում իրականացված աշխատանքներին

04.11.2022

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գտնվող Շտրեկի պոմպակայանում այս տարի իրականացված աշխատանքներին, ինչպես նաև մարզում ոռոգման խնդիրներին ծանոթանալու նպատակով այսօր մարզում էր Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
Նրան ընդունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իր աշխատասենյակում, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկման ներկայացրեց մարզում ոռոգման հետ կապված հարցեր, առաջարկություններ, ինչպես նաև ամփոփեց ոռոգման ակտիվ սեզոնում ոռոգման համակարգերի աշխատանքն ու արձանագրված խնդիրները։
Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում ասաց, որ ոռոգման խնդիրները մարզպետարանի համար օրակարգային են, ոլորտի պատասխանատուների հետ պարբերբար խորհրդակցություններ են լինում՝ դրանց օպերատիվ արձագանքման նպատակով։ Մարզպետն այդ խնդիրների արագ չեզոքացման առումով կարևորեց Ջրային կոմիտեի հետ փոխգործակցությունը։
Քննարկման ընթացքում Վահագն Գևորգյանը հետաքրքրվեց՝ ինչպիսի ակտիվություն կա աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի նկատմամբ և ինչ ծավալի ցանքեր են ակնկալվում։ Ըստ այդմ, դիտարկվեցին ոռոգման խնդիրներն ու պոմպակայանների աշխատանքը։
Հանդիպումը շարունակվեց Թալինում գործող Շտրեկի պոմպակայանի տարածքով շրջայցով, որի ընթացքում պաշտոնատար անձինք ծանոթացան այս տարի իրականացված վերանորոգման աշխատանքներին, միաժամանակ, վերհանեցին խնդիրներն ու նախագծեցին դրանց լուծումները։
Ընդգծվեց, որ պոմպակայանը կարևոր նշանակություն ունի, այն սպասարկում է 400 հա հողերի ոռոգում, ուստի պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, որպեսզի այն ողջ հնարավորությամբ և անխափան գործի։
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ներկայացուցիչները նշեցին՝ առաջիկայում ակնկալվում է աշնանացան ցորենի ցանքերի ավելացում, և դրանով պայմանավորված՝ պոմպակայանների կանոնավոր աշխատանքը մարզպետարանի ուշադրության առանցքում է։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06