Տպել
Նորություններ
Քննարկման առանցքում գյուղատնտեսական բնույթի կարևոր հարցեր էին․ մարզպետը խորհրդակցության էր հրավիրել ՋՕԸ պետերին
01.11.2022

Արագածոտնում աշնանացան ցորենի արտադրության, ոռոգման խնդիրների հետ կապված մի խումբ հարցեր այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քննարկեց փոխմարզպետների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի, մարզի Ջրօգտագործողների ընկերության պետերի հետ։ Ներկաները մարզպետին զեկուցեցին նշված հարցերի շուրջ տեղեկատվություն, մատնանշեցին խնդիրները։
Մարզպետը պատասխանատուներին հանձնարարեց աչալուրջ լինել ոռոգման խնդիրների օպերատիվ արձանագրման ու վերացման ուղղությամբ՝ նշելով, որ մարզպետարանն իր հերթին պատրաստակամ է աջակցություն ցուցաբերելու։