Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը սուբվենցիոն ծրագրերի շուրջ խորհրդակցություն անցկացրեց
31.10.2022

Արագածոտնի մարզում իրականացվող տասնյակ սուբվենցիոն ծրագրերի ընթացքն արագացնելու և պատշաճ որակ ապահովելու հանձնարարականով այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցություն անցկացրեց։
Քննարկվեցին նախորդ տարվանից այս տարի տեղափոխված մի քանի սուբվենցիոն ծրագրի կատարման ընթացքը, 2022-ի ծրագրերը և 2023-ի հայտերը։
Կառավարություն-համայնք փոխգործակցությամբ իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի կարևորությունն ընդգծելով՝ մարզպետը քաղաքաշինության վարչության ներկայացուցիչներին հանձնարարեց մեծ վերահսկողություն իրականացնել շինարարական աշխատանքները կատարողների նկատմամբ։
Քննարկվեցին ծրագրերի ընթացքին վերաբերող այլ հարցեր։