Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Արագածոտնի մարզխորհրդի նիստը

26.10.2022

 Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ այսօր կայացած հերթական նիստում զեկուցվեցին գյուղատնտեսական, ֆինանսական, քաղաքաշինական, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող և այլ հարցեր։

Մարզխորհրդի նիստերը մարզպետարան-համայնքներ փոխգործակցության կարևոր հարթակներից են, որտեղ Արագածոտնի մարզի և 8 համայնքների ղեկավարությունները քննարկում են մարզի զարգացմանն առնչվող նշանակալի հարցեր, արձանագրում խնդիրներն ու քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ։

Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց զեկուցողներին։

Օրակարգում ներառված էր 9 հիմնական հարց։ Առաջին 2 հարցերը՝ «Արագածոտնի մարզի համայնքներում իրականացված բերքահավաքի ընթացքի մասին» և «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի ընթացքի մասին», զեկուցեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը։ Հընթացս, մարզպետը հետաքրքրվեց նախորդ տարիների համեմատությամբ այս տարվա գյուղմթերքի արտադրության ծավալների ցուցանիշներով, խաղողի մթերման գործընթացով ու ոռոգման ջրի հետ կապված խնդիրներով։

Հաջորդ երկու հարցերի՝ «Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների վերաբերյալ» և «Միջնաժամկետ զարգացման ծրագրերի ընթացքի և 2023 թվականի բյուջետային գործընթացը կազմակերպելու մասին» զեկուցում ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը։

Օրակարգում ընդգրկված քաղաքաշինական ոլորտի հարցերը՝ «Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022-2023 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ» և «Համայնքներում իրականացված և իրականացվելիք ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ», զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։

Զեկուցումները եզրափակեց ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը՝ ներկայացնելով համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների և բնակչության ազդարարումն ապահովելու նպատակով մարզում ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվություն։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը յուրաքանչյուր զեկուցման վերաբերյալ հարցադրումներ ներկայացրեց՝ քննարկումներում ներգրավելով համապատասխան համայնքի ներկայացուցչին և վերհանված խնդիրների շուրջ հանձնարարականներ տվեց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06