Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան և Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցները՝ քույր դպրոցներ

24.10.2022

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի պատվիրակությունը կհյուրընկալվի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

ՀՀ-ում գեղարվեստական կրթության ծրագրեր իրականացնող հաստատությունների միջև համագործակցության խթանման, փորձի փոխանակման, Երևան-մարզեր կապերի ամրապնդման նպատակով անցկացվող ծրագիրն իրականացվում է 2019 թվականից՝ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019 թվականից գործող ծրագիրը ներկայում իր շուրջն է համախմբել Երևանում և ՀՀ մարզերում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներին, իսկ 2022 թվականին ծրագիրն ընդլայնեց աշխարհագրությունը. հանրապետության շուրջ 60 դպրոցների մանկավարժներն ու սովորողները հնարավորություն ստացան ձևավորված միասնական հարթակի շրջանակում իրականացնել համատեղ ծրագրեր, կազմակերպել փոխայցելություններ:
Ծրագրի փոխայցելությունների շրջանակներում իրականացվում են համերգային միջոցառումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, իսկ մասնակից երեխաների համար կազմակերպվում են նաև հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ. այս տարիների ընթացքում հազարավոր երեխաներ այցելել են Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային և տեսարժան վայրեր, թանգարաններ:
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներն ու մանկավարժները Աշտարակ են գալիս հագեցած ծրագրով. Երևանից ժամանող հյուրերը կլինեն Սաղմոսավանքում, այնուհետև, ժամը 14:00-ին քույր-դպրոց՝ Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում ելույթ կունենան համերգային ծրագրով, իսկ մանկավարժները աշտարակցի փոքրիկների հետ կանցկացնեն վարպետության դասեր:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06