Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երաժշտական քույր-դպրոցների համագործակցության մեկնարկը նշանավորվեց համերգային ծրագրով․ Աշտարակում էր ԿԳՄՍ փոխնախարարը

24.10.2022

    Հայաստանում գեղարվեստական կրթության ծրագրեր իրականացնող հաստատությունների միջև համագործակցության խթանման, փորձի փոխանակման, Երևան-մարզեր կապերի ամրապնդման նպատակով, Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան և Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցները հռչակվել են քույր-դպրոցներ։

Այս համագործակցության մեկնարկը նշանավորվեց այսօր՝ Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած գեղեցիկ համերգային ծրագրով։ Երաժշտական դպրոց էր այցելել ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը։

Նրան ընդունեցին Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, փոխհամայնքապետ Շանթ Վահանյանը, երաժշտական դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանը։ Մինչ միջոցառման մեկնարկը փոխնախարարն ու մարզպետարանի ներկայացուցիչները շրջեցին դպրոցով, ծանոթացան նրա գործունեությանն ու սաների ձեռքբերումներին։

Հանդիպումը շարունակվեց դպրոցի դահլիճում, որտեղ ներկաներին գեղեցիկ երաժշտական կատարումներով հիացրին Աշտարակում հյուրընկալված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տաղանդաշատ սաներն ու մանկավարժները։

Փոխնախարար Արայիկ Խզմալյանն իր ելույթում ընդգծեց, որ լիահույս է՝ Երևանի և Աշտարակի քույր-դպրոցների փոխգործակցությունը մշակութային հաղորդակցության, փորձի փոխանակության արդյունավետ հարթակ է ծառայելու։

Այսօր Աշտարակի երաժշտական դպրոց ժամանած մանկավարժները աշտարակցի փոքրիկների հետ անցկացրին վարպետության դասեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06