Նորություններ
Ապարանի բժշկական կենտրոնին մրցանակ է շնորհվել «Կյանքի պահպանման փրկօղակ և առաջատար բժշկական կենտրոն» անվանակարգում
24.10.2022
«Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությանը Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնը մրցանակ է ստացել «Կյանքի պահպանման փրկօղակ և առաջատար բժշկական կենտրոն» անվանակարգում։
Ապարանի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգված է և հագեցած արդիական սարքավորումներով։ Այն տարեկան սպասարկում է ավելի քան 30 հազար քաղաքացու։
Սպիտակ բանակի նվիրյալների մեծարման երեկոյին` մրցանակաբաշխությանը, մրցանակը ԲԿ տնօրեն, վիրաբույժ Հայկ Շմավոնյանին է հանձնել և մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից նրան շնորհավորել մարզպետի օգնական Մերի Դատումյանը։
Ապարանի ԲԿ-ի բուժանձնակազմին մաղթում ենք նորանոր հաջողություններ։