Տպել
Նորություններ
Արագածոտնում այգեկութ է․ մարզի ֆերմերներն անխոչընդոտ իրացնում են խաղողի բերքը
20.10.2022

Արագածոտնում բերքահավաքի ակտիվ շրջան է։
Արդեն ավարտին է մոտենում խաղողաքաղը, և խաղողարտադրողները առանց դժվարությունների կարողանում են իրենց բերքն իրացնել մարզի խոշոր գինու և կոնյակի գործարաններում։
Ինչպես հայտնում են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից՝ գործարաններն առ այսօր մարզի ֆերմերներից մթերել են շուրջ 4300 տոննա խաղող։
Վարչությունից ընդգծում են՝ տարին բերքառատ է, առաջիկայում կունենանք նաև խոշոր ծավալով արտադրվող այլ մրգերի իրացման ցուցանիշները։
Այս տարի, օրինակ, նախորդ տարիների համեմատությամբ շատ է խնձորի բերքը։
Մաղթում ենք հաջող այգեքաղ։