Տպել
Նորություններ
Կառավարությունը 57 մլն 228 հազար դրամ հատկացրեց Արագածոտնի մարզպետարանին՝ 2 սուբվենցիոն ծրագրերի կատարման համար
20.10.2022

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ավելի քան 444 մլն դրամ է հատկացվել Հայաստանի 18 համայնքներում 23 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու նպատակով։
Այդ թվում՝ Արագածոտնի մարզի 2 ավարտված սուբվենցիոն ծրագրի՝ Արագածավան և Արտենի համայնքներում ասֆալտապատված 1090 մ ճանապարհի (2022 թ․ծրագիր) և Մաստարա բնակավայրում «Միջոցառման տան» տարածքի ցանկապատի կառուցման աշխատանքների (2021 թ․ ծրագիր) համար պետության կողմից հատկացվել է համապատասխանաբար 52 մլն 506 հազար դրամ և 4 մլն 722 հազար դրամ։