Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեր աշակերտները փայլուն են հանդես եկել «Սպարտակիադա-2022» մարզական միջոցառմանը

19.10.2022

 Արագածոտնի մարզի Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տղաները «Սպարտակիադա-2022» մարզական միջոցառման լողափնյա վոլեյբոլի առաջնության հանրապետական փուլում զբաղեցրել են 2-րդ մրցանակային տեղը։

Նույն միջոցառման շրջանակում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դասական վոյեբոլի մրցույթի միջմարզային փուլում, որին մասնակցել են Արմավիրի, Լոռու, Շիրակի մարզերի վոլեյբոլի թիմերը, Արագածոտնի մարզը ներկայացնող Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի վոլեյբոլի աղջիկների թիմը փայլուն արդյունք է գրանցել՝ անցնելով հանրապետական փուլ։
Շնորհավորում ենք մեր դպրոցական մարզիկներին և մաղթում նոր հաղթանակներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06