Տպել
Նորություններ
Տեղի ունեցավ Թալինի նորընտիր համայնքապետ Տավրոս Սափեյանի երդմնակալության արարողությունը ____________________
15.10.2022

Թալին խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները Տավրոս Սափեյանն այսօր ստանձնեց երդման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, համայնքի բնակիչներ։
Համայնքապետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորանքներ են հղել Գևորգ Պապոյանը, Սերգեյ Մովսիսյանը և այլք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալին համայնքի ղեկավար։
Շնորհավորում ենք նորընտիր համայնքապետին ու մաղթում բեղմնավոր աշխատանք