Տպել
Նորություններ
Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները Արագածոտնը կներկայացնեն հանրապետական մարզական ստուգատեսում
14.10.2022

Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 դպրոցում այսօր կայացավ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցում էին տարածքային փուլում հաղթած 8 դպրոցների աշակերտական թիմեր։
Խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը գործուն աջակցություն է ցուցաբերել Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչությունը։
Այսօր խաղերի անցկացմանը հետևել է ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը։
Մարզային փուլում 1-3-րդ մրցանակային տեղերն են զբաղեցրել Ագարակի, Ծաղկահովիտի, Ծիլքարի միջնակարգ դպրոցները։
Հանրապետական փուլում Արագածոտնը կներկայացնեն
1-ին տեղը զբաղեցրած Ագարակի միջնակարգ դպրոցի տղաները։
Մեր թիմին առաջիկա ստուգատեսում հաջողություն ենք մաղթում։