Տպել
Նորություններ
Մարզպետը մարզպետարանի ներկայացուցիչների հետ մասնակցել է «Գյուղական համայնքների զարգացում» երրորդ համաժողովին
12.10.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ Լոռու մարզում մասնակցել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ու ՀՀ ՏԿԵ նախարարության համատեղ կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ համաժողովին:
Ամեն տարի անցկացվող համաժողովը մեկ հարկի տակ համախմբել էր գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչների, նորարարության, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների և անհատ ձեռներեցների։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջել է տաղավարներով, զրուցել Արագածոտնը ներկայացնող արտադրողների հետ, քննարկել արտադրանքի իրացման, շուկայում ներկայանալու հետ կապված հարցեր։
Մարզպետարանի պատվիրակները մասնակցել են պանելային քննարկումների, ծանոթացել համայնքների զարգացման տարբեր ծրագրերի՝ հաղորդակցվելով լավագույն փորձին։
Համաժողովը փորձի փոխանակության, գիտելիք ու հմտություն ձեռքբերելու, նոր ծանոթությունների և կապեր ստեղծելու հիանալի հարթակ էր։