Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեդիագրագետ հասարակությունն սկսվում է մեդիագրագետ անհատից․Արագածոտնի մարզի 65 աշակերտ մասնակցեց «Մեդիագրագիտություն» 2-օրյա դասընթացին

09.10.2022

Այս շաբաթ-կիրակին Արագածոտնի մարզի 6 տասնյակից ավելի աշակերտների համար հագեցած ու տեղեկատվական էր։ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-9-ը Աշտարակում անցկացվեց «Մեդիագրագիտություն» խորագրով դասընթաց, որը վարեցին հրավիրյալ բանախոսներ՝ ԵՊՀ դասախոս, Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի տնօրեն, «Տեղեկատվական անվտանգություն» դասավանդող Անուշ Նավասարդյանը, «Սմարթոլոջի» բիզնես ակադեմիայի հիմնադիր, թվային մարքեթինգի փորձագետ Արտակ Հարությունյանը։
Մասնակիցները մարզի 10-ից ավելի դպրոցների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրված աշակերտներն էին։
Աշակերտներին ողջունեց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը, նշելով, որ հիմա, առավել քան երբևէ, մեդիագրագիտության դերը չափազանց կարևոր է, և երկրի համար դժվարին իրավիճակում բոլորս պետք է բավարար տիրապետենք համացանցային ռեսուրսներից անվտանգ օգտվելու հմտություններին։ Ուստի, դասընթացի կազմակերպումը նպատակ ունի աշակերտների մոտ համակողմանի պատկերացումներ ձևավորել թվային տիրույթի մասին։
Դասընթացի առաջին օրը Դավիթ Ալավերդյանը խոսեց տեկատվական պատերազմներ, տեղեկատվական անվտանգություն հասկացությունների, որոնողական համակարգերում և վիրտուալ միջավայրում անհատի տվյալների գրանցման, կոնսերվացման գործընթացների, ամենօրյա կիրառություն ունեցող էլեկտրոնային հավելվածների ալգորիթմների, համացանցում կեղծ տեղեկատվությունն իրականից տարբերակելու հմտությունների և այլ կարևոր հարցերի շուրջ։
</div>
		</div>
		<p><a href=← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06