Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացու հետ, քաղաքացու կողքին

08.10.2022

 Արագածոտնի մարզպետարանում աշխատանքային շաբաթավերջին քաղաքացիների հերթական ընդունելությունն էր։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի համար ամեն ուրբաթ տեղի ունեցող ընդունելությունները քաղաքացիների հետ դեմառդեմ շփվելու, նրանց խնդիրներին անձամբ տեղեկանալու, նրանց աջակցելու յուրատեսակ հնարավորություն է։
Այս շաբաթ մարզպետին դիմած քաղաքացիները ներկայացրին առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական, կենցաղային, աշխատանքային և այլ բնույթի հարցեր, որոնց լուծումները Սերգեյ Մովսիսյանը նախանշեց ու մարզպետարանի համապատասխան մասնագետներին հանձնարարականներ տվեց։ Մարզպետի կողմից պարզաբանվեցին մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր։
Հարգելի՛ քաղաքացի, ընդունելությանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով մարզպետարան կամ զանգահարել 0232-3-24-64 ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06