Տպել
Նորություններ
Հատուկ ուշադրություն՝ Արագածոտնի մարզի 100-ամյակը բոլորած քաղաքացիներին․ մարզպետը անվանական նվերներ է փոխանցել տարեցներին
04.10.2022

Տարեցների միջազգային օրվա առիթով (նշվում է հոկտեմբերի 1-ին) Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից մարզպետի օգնական Մերի Դատումյանը և սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը երեկ տնայցեր են կատարել և դրամական պարգևներ ու ծաղիկներ փոխանցել մարզում բնակվող 100-ամյակը բոլորած տարեցներին։
Մարզպետարանի ներկայացուցիչները զրուցել են տարեցների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից նրանք հայտնել են, որ մարզի ղեկավարությունը առանձնահատուկ հարգանք է տածում տարեցների նկատմամբ և յուրաքանչյուր պատեհ առիթով մեծարելու և ուշադրության է արժանացնելու նրանց։
Փոխադարձաբար, տարեցներն իրենց բարեմաղթանքներն են հղել մարզի ղեկավարությանը և երկրին խաղաղություն ու բարգավաճում մաղթել։