Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային շաբաթվա մեկնարկը՝ ոլորտային պատասխանատուների հետ անելիքների շուրջ քննարկմամբ

03.10.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարներին՝ ըստ ոլորտների քննարկելու ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները և առաջիկա անելիքները։

Ողջույնի խոսքում մարզպետը նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրադրության պայմաններում յուրաքանչյուրն իր տեղում, աշխատանքում պետք է կրկնակի պատասխանատու և աչալուրջ լինի։
Այնուհետև նա լսեց ներկաների զեկուցումները՝ ծանոթանալով գյուղատնտեսական, առողջապահական, ֆինանսական, կրթական, քաղաքաշինական, սոցիալական, անձնակազմի կառավարման և այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին, արձանագրեց խնդիրներն ու հանձնարարականներ տվեց։ Ավելի քան մեկ ժամ տևած խորհրդակցության ընթացքում հանգամանալից քննարկվեցին մարզի զարգացմնանն ուղղված ծրագրերը, քովիդով հիվանդացության մակարդակը, կրթական, մարզական ու մշակութային և մի շարք այլ հարցեր։ Եզրափակելով խորհրդակցությունը՝ մարզպետը հորդորեց երկրի համար բարդ իրավիճակում ցուցաբերել միասնականություն, աշխատելու ամուր կամք ու հետևողականություն։
Բարի և արդյունավետ աշխատանքային շաբաթ ենք մաղթում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06