Տպել
Նորություններ
Խնկարկում ենք 44-օրյա պատերազմի սուրբ նահատակների հիշատակը
27.09.2022

Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցն է։ Խնկարկում ենք 2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի սուրբ նահատակների հիշատակը։
Այսօր որքան թախիծ, այնքան էլ ոգեշնչում կա մեր սրտերում․ վերապրում ենք դժնդակ պատերազմը, միաժամանակ, հիշում մեր քաջ տղաների սխրանքները, նրանց կերտած հերոսապատումները։
Հայրենիք պահած մեր հերոսների կերպարներով այսօր դաստիարակվում է հասակ առնող մի ողջ սերունդ՝ սերտելով հայրենասիրության կենդանի դասեր։
Հավերժ փա'ռք ձեզ, անմահներ։
Խաղաղություն մեր երկրին, զորություն մեր զինվորին։