Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանը՝ քաղաքացու կողքին․ մարզպետի մոտ ընդունելությունների արդյունքում լուծում են ստանում մի շարք հարցեր

09.09.2022

 Քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակում այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լսեց 2 տասնյակ քաղաքացիների, պարզաբանեց նրանց ներկայացրած հարցերն ու համապատասխան լուծումներ տվեց դրանց։

Մարզպետին դիմեցին տարաբնույթ հարցերով՝ կենցաղային, համագործակցային, առողջապահական, բնակարանային, աշխատանքային և այլ․ քաղաքացիների շարքում էին եզդիական համայնքի ներկայացուցիչներ, բազմազավակ մայր, 44-օրյա պատերազմում զոհված հերոսի ծնող, ՀԿ ներկայացուցիչներ, այլք։
Քաղաքացիների ընդունելությանը մասնակից էին մարզպետի օգնական Մերի Դատումյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը, որոնք, մարզպետի հանձնարարությամբ, արձանագրեցին լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք՝ յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ ընդունելություն է, որին մասնակցելու համար պետք է նախապես հերթագրվել, հեռ․՝ (0232) 3 24 64:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-09-19 11:18:26