Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է փոխվարչապետի անցկացրած խորհրդակցությանը․ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, մի շարք հարցեր

09.09.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երեկ մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անցկացրած խորհրդակցությանը, որին ներկա են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մարզպետներ։

Օրակարգային հարցերի առանցքում են եղել մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այս համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։
ՀՀ կառավարություն
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24