Տպել
Նորություններ
Փոխմարզպետը համայնքապետարանների պատասխանատուների հետ քննարկեց սուբվենցիոն ծրագրերի ու եկամուտների հավաքագրման ընթացքը
09.09.2022

Փոխմարզպետ Հարություն Գուլյանն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել Արագածոտնի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով համայքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև եկամուտների հավաքագրման ընթացքն ու գործընթացի հետ կապված խնդիրները։
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հովհաննես Ասատրյանը։
Ինչպես նշվեց՝ 2021 թ․ սուբվենցիոն ծրագրերն ավարտուն փուլում են, իսկ 2022-ի ծրագրերից արդեն ավարտվել են 3-ը։ Համայնքների եկամուտների հավաքագրման գործընթացի դյուրացման և արդյունավետության բարձրացման համար մարզպետարանի ոլորտային պատասխանատուները ներկայացրին գործնական խորհուրդներ։