Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի տարբեր համայնքների կանանց համար անցկացվում են ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված դասընթացներ

07.09.2022

 «Կանանց hզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցությամբ, մարզի տարբեր համայնքներում անցկացնում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված դասընթացներ։Դրանք վարում է գենդերային հիմքով բռնության փորձագետ և Կոտայքի մարզի ընտանեկան բռնությունից տուժած անձանց աջակցման կենտրոնի ղեկավար Նարե Հայրապետյանը։

Դասընթացների մեկնարկը տրվեց երեկ՝ Արագածոտնի մարզպետարանում, մարզպետարանի կին աշխատակիցների և Աշտարակի տարբեր կազմակերպություններ ներկայացնող կանանց մասնակցությամբ։
Մասնակիցներին ողջունեց ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը՝ կարևորելով նմանօրինակ դասընթացները, ընտանեկան բռնություն երևույթի մասին կանանց պատկերացումների համալրումն ու իրազեկության բարձրացումը։
Քննարկումը բավականին ինտերակտիվ էր, հագեցած էր փորձագիտական վերլուծությամբ, ընտանեկան բռնության տարբեր դեպքերի ու դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի դիտարկմամբ, հարցուպատասխանով։
Դասընթացներն անցկացվում են CARD գյուղատնտեսական հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» (WoLeRe) ծրագրի շրջանակներում։
Այս օրերին Արագածոտնում կանցկացվի 15 դասընթաց, որում ընդհանուր առմամբ կներգրավվեն տարբեր բնակավայրերի հարյուրից ավելի կանայք։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06