Տպել
Նորություններ
Պատվոգրեր ու երախտիքի խոսքեր՝ բարեխիղճ ու բարձր պատրասատականություն ունեցող ԱԻՆ աշխատակիցներին
06.09.2022

Աշխատանքում բարեղճության և բարձր պատրաստականության համար այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր անունից պատվոգրեր հանձնեց Արագածոտնի մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների։ Առիթն, իհարկե, ԱԻ աշխատակցի օրն էր, որն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 4-ին։
Պատվոգրերի հանձնումից առաջ մարզպետը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը զրուցեցին ԱԻՆ ներկայացուցիչների հետ, բարի ծառայություն մաղթեցին ու երախտիքի խոսքեր հղեցին՝ շնորհավորելով մասնագիտական օրվա առիթով։
«Ցանկացա ձեզ հետ դեմառդեմ հանդիպել ու կրկին շնորհակալություն հայտնել, որ մեծ նվիրումով կատարում եք ձեր գործը, ծառայում եք ժողովրդին՝ միշտ ապացուցելով, որ անփոխարինելի եք»,-իր խոսքում ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Դմիտրի Պետրոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ ԱԻՆ աշխատակիցների հանդեպ պատշաճ ուշադրության, գնահատանքի համար։
Պատվոգրերի հանձնման արարողությունն ուղեկցվեց ԱԻՆ աշխատակցի «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» և մարզպետի «Բարի ծառայություն եմ մաղթում» խոսքերով։