Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի աշակերտները զարգացնում են ՏՏ ոլորտի գիտելիքները․ նրանք դասընթացի ընթացիկ արդյունքներն ամփոփել են շնորհանդեսով

05.09.2022

 Գեղաձորի, Վարդաբլուրի, Բերքառատի և Ծաղկահովիտի աշակերտների ՏՏ ոլորտի գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև համընդհանուր կարողությունների զարգացման նպատակով «ԱՅԹԻ ին վիլիջիսս» ՀԿ-ն Գեղաձորում անցկացնում է ծրագրավորման մեկամյա անվճար դասընթաց: Մասնակիցները նշված բնակավայրերի 7-12-րդ դասարանների՝ հարցազրույցով ընտրված 28 աշակերտներ են։

Սեպտեմբերի 3-ին նրանք շնորհանդեսներով ամփոփել են դասընթացի եռամսյա արդյունքները՝ ներկայացնելով ստացած գիտելիքներն ու դրանք գործնականում կիրառելու հմտությունները։ Շնորհանդեսին հատուկ հրավերով մասնակցել է մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, ներկա են եղել դպրոցների տնօրեններ։
Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը 3-5 րոպեում ցուցադրել են իրենց ստեղծած ծրագրերը, կայքերը»
Գալուստ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել դասընթացավար-կամավորներին՝ իրենց փորձն ու գիտելիքը աշակերտներին փոխանցելու համար, մարզի բոլոր դպրոցների տնօրենների անունից պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու նշված ծրագրավորման դասընթացը։ Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ աշակերտները ՏՏ ոլորտի իրենց իմացությունը ծառայեցնելու են համայնքների զարգացման, հայրենիքի պաշտպանության գործին։
ԿՄՍ վարչության պետը ՏՏ ոլորտն ուսումնասիրող աշակերտներին հանձնարարել է հաջորդիվ մշակել Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի ճանապարհային քարտեզն ու այն առաջիկայում ներկայացնել շնորհանդեսով։
Նշենք, որ դասընթացի ծրագիրը կազմվել է ծրագրավորող և մեդիագրագիտության փորձագետ Սամվել Հայրապետյանի HTML և CSS և Բոստոնի համալսարանի շրջանավարտ Ռուբեն Մեսչյանի Javascript դասընթացների հիման վրա։
Շնորհավորում ենք դասընթացի մասնակիցներին և մաղթում բարի երթ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06