Տպել
Նորություններ
Գունեղ սեպտեմբերի 1` Արագածոտնի դպրոցներում
01.09.2022

Գիտելիքի և դպրության օրը և նոր ուսումնական տարեմուտը Արագածոտնի մարզի դպրոցներում նշանավորվել են գունեղ միջոցառումներով։
Օրվա առիթով մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը եղել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում,
ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը և մարզպետի օգնական Մերի Դատումյանը՝ Սասունիկի, Կարինի, Կարբիի, Օշականի հիմնական և միջնակարգ դպրոցներում։
Տարբեր համայնքների դպրոցներ են գործուղվել նաև մարզպետարանի այլ ներկայացուցիչներ, որոնք մարզպետի անունից շնորհավորել են աշակերտությանն ու ուսուցչակազմին, մաղթել արդյունավետ ուսումնական տարի։
Շնորհավոր սեպտեմբերի 1։