Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փարպիի միջնակարգ դպրոցում մարզպետի որոշմամբ կատարվել են ծավալուն վերակառուցման աշխատանքներ

31.08.2022

  ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով, մարզում իրականացվում են դպրոցաշինական մի շարք ծրագրեր։

Այդ թվում՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են ստորև ներկայացվող վերակառուցման աշխատանքները՝
Դպրոցի շենքի սալվածքի վերանորոգում,
մարզադահլիճի, հանդերձարանների և սանհանգույցների հիմնանորոգում,
Նոր գույքի՝ ըմբշամարտի գորգի, ուսուցչական սեղանների և աթոռների ձեռքբերում,
Միջանցքների, սանհանգույցների վերանորոգում,
ՄԱԿ-ի համաֆինանսավորմամբ խմելու ջրագծի արտաքին ցանցի
հիմնանորոգում։
Մարզպետարանը դպրոցին նշված աշխատանքներն իրականացնելու համար հատկացրել է 16 մլն 184 հազար
դրամ։
Դպրոցաշինական ծրագրերի շարքը շարունակելի է։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06