Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի մանրամասները

30.08.2022

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանի մասնակցությամբ այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում։

Ներկա էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը, վարչության խորհրդական Արամ Ղազարյանը, բնապահպանության բաժնի պետ Թելման Թովմասյանը, համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները։
Հանգամանալից քննարկվեցին ծրագրի դրույթները, հավաստագրված սերմերի ձեռքբերման կարգը, հողօգտագործողների, շահառուների հետ աշխատանքի առանձնահատկությունները և ծրագրի այլ առանցքային կետեր։
Նշենք՝ ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։
Ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր գոտիներում եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը:
✔️Շահառուները, ոչ ուշ քան 2023 թվականի ապրիլի 1-ը, փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով ցորենի փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրերի պատճենները, սերմերի պարկերի պիտակների բնօրինակները, սերմերի հանձման ընդունման ակտը, որում պետք է պարտադիր նշված լինեն սերմերի սորտերը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06