Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանի երկարամյա աշխատակից Սուրեն Սարգսյանը մեկնում է վաստակած հանգստի․ նրան պատվոգրով ճանապարհեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

29.08.2022

 Մարզպետարանում երկարամյա աշխատանքի, կրթության զարգացման գործում մեծ ներդրման համար այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատվոգիր հանձնեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Սարգսյանին, որը, աշխատանքային տարիքը լրանալու կապակցությամբ, մեկնում է վաստակած հանգստի։

Մարզպետարանում 24-ամյա աշխատանքային կենսագրություն կերտած մասնագետին ճանապարհելու էին եկել գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը,ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը և վարչության ներկայացուցիչները։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց Սուրեն Սարգսյանին՝ երկար տարիների ջանադիր աշխատանքի, արդյունավետ գործունեության համար, քաջառողջություն մաղթեց։
Սուրեն Սարգսյանը անթաքույց հուզմունքով հրաժեշտ տվեց հարազատ կոլեկտիվին և նշեց, որ մարզպետարանի հետ են կապվում իր կյանքի լավագույն ու պայծառ հիշողությունները։
Սուրեն Սարգսյանն իր երկարամյա գործունեության ընթացքում առնչվել է թե՛ մարզպետարանի, թե՛ մարզի դպրոցների, կրթության ոլորտի աշխատակիցների հետ, աշխատանքային հարաբերություններում եղել է շիտակ ու ողջախոհ։
Պատկառելի տարիքում նա հստակ կարող է արձանագրել՝ ամենուր կերտել է բարի ու դրական հիշողություններ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06